Թիմոթի Շալամեն և Ջեսի Բաքլին 32-րդ «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ ստացել են «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» մրցանակները
Թիմոթի Շալամեն և Ջեսի Բաքլին 32-րդ «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ ստացել են «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» մրցանակները:
Թիմոթի Շալամեն և Ջեսի Բաքլիի «Մարտի Սուպրիմ» և «Համնեթ» ֆիլմերում մասնակցության համար ստացան 2026 թվականի «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության գլխավոր դերասանական մրցանակները։ Միևնույն ժամանակ, «Մեկ մարտ մյուսի հետևից» ֆիլմի դերասանական կազմը և ստեղծագործական անձնակազմը ստացան «Լավագույն ֆիլմ» մրցանակը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգից բացի, Փոլ Թոմաս Անդերսոնի ռեժիսորական ֆիլմը նաև արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերին։ Netflix-ի մեգահիթ «KPop Demon Hunters» ֆիլմը նույնպես դարձավ երեկոյի ամենամեծ հաղթողներից մեկը՝ արժանանալով «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում մրցանակների։
Թիմոթի Շալամեն իր ընկերուհի Քայլի Ջեններին շնորհակալություն է հայտնել 2026 թվականի «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» մրցանակը ստանալու իր ելույթի ժամանակ:
«Ես պարզապես շնորհակալություն կասեմ իմ երեք տարվա զուգընկերոջը: Ես սիրում եմ քեզ: Ես չէի կարող դա անել առանց քեզ»,- նշել է դերասանը:

Critics Choice Awards 2026 -ի հաղթողներն են ՝
Լավագույն ֆիլմ - One Battle After Another
Լավագույն ռեժիսոր - Փոլ Թոմաս Անդերսոն - One Battle After Another
Լավագույն դերասան - Թիմոթի Շալամե - Marty Supreme
Լավագույն դերասանուհի - Ջեսի Բաքլի - Hamnet
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Ջեյքոբ Էլորդի - Frankenstein
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Էմի Մեդիգան - Weapons
Լավագույն դերասանական անսամբլ - Sinners













